«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Հավաստիացնում եմ՝ ջուր գողանալու որևէ դեպք չի եղել. «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն

Հավաստիացնում եմ՝ ջուր գողանալու որևէ դեպք չի եղել. «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն
06.07.2018 | 23:32

Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում ջրամատակարարումը վերականգնված է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը՝ հավելելով, որ տեխնիկական խնդիրն այս պահին վերացված է. ժամանակ էր պետք համակարգը վերականգնելու համար:

Նա նաև նշեց, որ այս պահին համարյա 90 տոկոսով վերականգնված է համակարգը, ջրաքանակը նույնքան է, դեռ մի բան էլ ավելի, և վաղը արդեն քաղաքացիները ջրի պակաս չեն զգա:

Տնօրենը մեկ անգամ ևս տեղեկացրեց ջրանջատումների պատճառը. «Շաբաթ օրը վթար է եղել, խաթարվեց պոմպերից մեկը, որին փոխարինելուց հետո հաջորդը վթարի ենթարկվեց ու այդպես շարունակ: Պոմպերի վերանորոգումից հետո զուգադիպեց նաև ջրատարի վթարը, որը շատ ավելի բարդ էր պոմպերի փոխարինումից»,- ասաց նա:

Գոռ Գրիգորյանը նշեց նաև՝ որոշ անհասկանալի մասնագետներ ինչ-ինչ լուրեր են տարածում, թե ջրի գողություններ են կատարվում: «Ես հավաստիացնում եմ՝ ոչինչ չկա, ամեն ինչ կառավարելի է, մեր տիրապետման ներքո է, ուղղակի համակարգը հին է, ամեն օր վթարներ կան, ուղղակի այս անգամ մեծ քանակի էին վթարները: Կհորդորեմ՝ չլսեն այն մարդկանց, որ կարծիքներ են փոխանակում, թե այլ տեղեր ջուր են վաճառում: Նման բան չկա»,- ընդգծեց նա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ